More servicesWindows Live
HomeHotmailSpacesOneCare
 
MSN
Sign in
 
 
Spaces home  Բարի Գալուստ Կորյուն Սար...PhotosProfileFriendsBlog Tools Explore the Spaces community

Blog

May 03

«բանաստեղծություններ»

ԾՆՈՂԻ ՁԱՅՆԸ

Մի քնքուշ ձայն կա ինձ շատ հարազատ,
Այդ ձայնն աշխարհի հեքիաթն է երգում,
Երգում է չքնաղ, երգում է ազատ,
Երգում է արդար, անարդար երկրում:

Առանց այդ ձայնի, ես կյանքից անջատ,
Կյանքից խռոված մի մարդ եմ դառնում,
Առանց այդ ձայնի կյանքն ունի արատ,
Առանց այդ ձայնի հոգիս է խամրում:

Այդ ձայնի ներքո իմ հոգին ազատ,
Թռչում է դեպ վեր, երկնքում ճախրում,
Այդ քնքուշ ձայնը ինձ շատ հարազատ,
Իմ ամբողջ կյանքում դրախտ է երգ:


Նորից գիշեր է ,նորից լռություն,
Նորից թախիծն է հոգիս պարուրում…

Մեկ օր էլ անցավ կյանքից անցավոր,
Մեկ օր էլ դարձավ սոսկ հուշ հանցավոր,
Արևի տեղը ելավ լուսինը,
Հայտարարելով այդ օրվա գինը:
Իսկ ժամանակը խեղկատակի պես
Աճապարելով վազում է այնպես,
Որ չնկատենք,չորսանք նրան,
Չէ որ թանկ արժե երջանիկ վայրկյանն…
Սակայն ինքս ինձ միշտ հակաճառող,
Եվ երազներս փշրող,խափանող,
Խոհականության հոգին է զարթնում,
Սարկազմով ամեն մի երազ փշրում…
Ստիպում է նայել կյանքի աչքերին,
Ուր տերն է տգետ,բանվորն անգին:
-Սա է մարդկային այն արդարությունն,
Որի մասին դուք շատ եք բարբաջում,
Որի օրենքը ոսկուց է կախված,
Որի պատիվը լրիվ տրորված,
Որի բերանին դեռ արյուն կա տաք,
Բայց ձեռքն է առնում ղասաբի դանակ,
Որի ճառասան քաղաքագետներն,
Դեմագոգներ են,պնակալեզներ,
Որի ամբոխը դա սպունգ է,ապուշ,
Որ քո լավ խոսքը ընդունում է փուշ,
Որի կրոնն է փառասիրական,
Եվ բարեկամը` մի ստոր դավաճան,
Որի արդարն է անգամ նենգանում,
Որ կարողանա ապրել այս դարում,
Իսկ եթե արդար մնա իր հոգին
Կարժանանա չոր,մռայլ այս հողին:
Լավ է հիշիր քո հին սխալները,
Որ շատ հեշտ լուծես գալիք հարցերը.
Մտածիր ինչպես լրացնել օրդ,
Որ միշտ գոհ մնա այդ անկուշտ փորդ,
Թե չէ թախծում ես,կամ էլ երազում,
Երազը կյանքում փոր չի կշտացնում:
Իսկ կյանքը փող է,հաճույք,ուտելիք,
Մի քիչ քաղցր հուշ ու մի քիչ գալիք,
Մի քիչ դառնություն ու մի քիչ բերկրանք,
Աչքդ թարթեցիր,մեկ էլ …չկա կյանք:

Նորից գիշեր է ,նորից լռություն,
Նորից թախիծն է հոգիս պարուրում…

«Բանաստեղծություններ»

ՍՈՒՏԸ
 
Օդից թափանցուն, արևից խնդուն,խավարից դժգույն,
Ստվերի նման մեզնից անպակաս,
Նա ման է գալիս այնտեղ, ուր նրան բնավ չեն սպասում,
Դառնալով ոմանց հացը հանապազ:

Որքան դյուրին է այսօր ստելը…
Փուչիկ ես փչում տալիս մանկանը, որ ուրախանա,
Բայց այն պայթում է… իսկ հույս տածելը…
Չէ որ բերկրանքի հույսով այդ սիրտը պետք է վշտանա:

Սուտը դա ախտ է, յուրաքանչյուրիս սիրտը կեղեքած,
Պաշտպանության շատ դյուրին մի միջոց,
Վախի արգասիք, ոճրագործի սուրբ դիմակ է օծված.
Քաղաքական մեծ գործիչի դարբնոց:

Ինչ փույթ թե մեկի սիրտը վշտանա,
Մյուսի աչքը հանկարծ թացանա,
Արթնանա կամ սեր կամ ատելություն,
Իսկ հետևանքը` հիասթափություն,
Կամ էլ թե վրեժ` արյունռուշտ, դաժան,
Բայց ինչու է այն մեզնից անբաժան:

Ապուշ ամբոխի համար կերակուր,
Որ թափանցում է մարդկային հոգու խորխորատները,
Բորբոսի նման նստում ամենուր
Եվ ախտաժետում ազնվության նուրբ դիմագծերը:

Երանի նրան ում սրտում սուտը դեռ բույն չի դրել,
Ով որ ազատ է այդ մոլությունից,
ՈՒմ առջև սուտը անդունդի նման ճամփան չի կտրել,
Ով դեռ հեռու է կեղտից, բորբոսից:

Սուտը թևեր է տալիս թռչելու,
Եվ այն օգնում է, որ քո նմանին մի կերպ դիմանաս,
Եվ որ վիզ ծռես, վարժվես քծնելուն,
Այլապես ոչ թե վեր կխոյանաս, վար կսլանաս:

Ոմանք ապրում են բորբոսով պատված, դիմակավորված,
Քաղաքագետներ, մեծ քարոզիչներ…բայց <<ՇԱՀ>> ողորմած,
Ինչպիսի դիմակ դու չստեղծեցիր մարդկության համար,
Եվ քանի ճրագ դու լուռ լափեցիր շինելով խավար,
Կարխես խավարի ներկայությունը զգացնել տալով,
Նոր չարիքների ծնունդ տվեցիր ճրագ լափելով:

Ազնվությունը խարխափող մի լույս, սուտը մթություն,
Բայց, ավա~ղ, մութ է մարդկային հոգին…
Ոսկին չի սիրում ոչ ազնիվ մարդկանց, ոչ ազնվություն…
Դժոխքում անգամ լույս կտա ոսկին:

Եվ հոգու նրբին ելևեջները,
Խոր զգացմունքներն այնքան պերճ ու վեհ, դառնում են հանկարծ
Գռեհիկ, պղերգ, երբ որ ստերը
Պարսատիկների նման կոտրում են հոգին վեհապանծ:

Օդից թափանցուն, արևից խնդուն,խավարից դժգույն,
Ստվերի նման մեզնից անպակաս,
Լինելով այստեղ, այնտեղ, ամենուր հանց սև մոգություն,
Դառնում է ոմանց հացը հանապազ:

Երբ որ տխրես, երբ որ տխրի քո հոգին,
Ես միշտ կգամ ու քո վիշտը կկիսեմ,
Կփարատեմ տխրությունդ իմ անգին,
ՈՒ քո հոգու մութ անկյուններն կցրեմ:

Երբ լռության մելամաղձոտ մեղեդին,
Տխուր հուշեր արթնացնի սրտիդ խորքում,
Հիշիր, հուշը երազի ստվերն է սին,
Հուշի համար այս սուտ կյանքում չեն տխրում:

Իսկ երբ հանկարծ ուրախ լինես իմ անգին,
Փույթ չէ թե ինձ դու չհիշես չկանչես,
Բոլորն են քեզ ընկեր ուրախ ժամերին,
Նեղ պահերին ընկերներ քիչ կգտնես:

Իսկ երբ տխրես, իսկ երբ տխրի քո հոգին,
Ես միշտ կգամ ու քո վիշտը կկիսեմ,
Կդառնամ հուր, հոգուդ խավարն կցրեմ,
Միայն երբեք էլ չտխրի քո հոգին:

«Բանաստեղծություններ»

ԼՌՈՒԹՅՈՒՆ



Լռությունն, ահա, խեղդում է հոգիս,
Դարձած չարագույժ խավարն իմ հոգու,
Եվ ծանր բեռ է դրված իմ սրտին,
Եվ սիրտս կարծես պայթել է ուզում:

Շուրջս դառնություն, շուրջս անարգանք,
Պայքարել, ավաղ, չեմ կարող մենակ,
Իմ խնդրանքներին չկա արձագանք,
Կյանքը դարձել է փողի ժամանակ:

Ամենի համար պետք է վճարել,
Կյանքը շուկա է, մարդն առնող-ծախող,
Բայց երբ որ դու էլ ապրանք ես դարձել,
Էլ ինչ առ ու ծախ, էլ ինչ կյանք ու փող:

Այդ մեծ շուկայում, ուր կա ամեն ինչ`
Ապրանք, մեքենա, տուն, առանձնատուն,
Սեր և ստորացում, խնդություն և վիշտ,
Չկա ելք ու մուտք, մահվան դեմ մի թույն:

Երջանկության մի կաթիլի համար,
Մի ծով դառնություն վճարեմ պիտի,
Գոյության պայքար, պայքար անդադար,
Պայքարը համառ, արդյունքը չնչին:

Այո, կյանքն ունի դեռ ճերմակ էջեր,
Բայց սև էջերը շատ են ավելի,
Ողջ կյանքն երջանիկ ես մարդ չեմ տեսել,
Դառնությունը միշտ մեջտեղ է գալիս:

Ծախվում է թե կյանք, թե մահ և թե սեր,
Այն ինչ թվում էր թե անհնար է,
Եվ ժամանակը իր խոսքն է ասել,
Կյանքը անդադար, անիմաստ պար է:

Եվ ինչու սիրեմ, ինչու տառապեմ,
Ինչու շան նման կապեմ ինձ մեկին,
Երբ ազատության ձգտում ես ունեմ,
Ինչու եմ բանտից նայում արևին:

Եվ ինչ է սերը, որ տենչեմ նրան,
Մոր սիրուց բացի չկա ուրիշ սեր,
Սեր անվան տակ կա կիրք անասնական,
Կա սիրո բազում ունայն խոստումներ:

Իսկ զգացմունքը կյանքի լույսն է դա,
Իր բյուր գույներով, բյուր երանգներով,
Մտնում է սիրտդ, որ այն սևանա,
Եվ քո խելքի հետ ապրի կռվելով:

Ինչն է անվճար քո խելքից բացի,
Անգամ խոսելը խողով է դարձել,
Ով վշտիս համար ձրի կլացի,
Ով ձրի տեղը կսկսի օգնել:

Ուր որ նայում եմ անարդարություն,
Անխիղճ, անզգամ իշխաններ պես-պես,
Աշխարհն մեղքերով վաղուց է վխտում,
Եվ ում բողոքեմ, ինչու և ինչպես:

Բնության օրենք, անխախտ ու դաժան,
Դու անաչառ չես, դու նենգ ես ու ստոր,
Թե չար, թե բարի մահվան են արժան,
Թե մանուկ, թե ծեր, անմեղ, մեղավոր:

Եվ արդարություն դու մի բարբաջիր,
Քանզի ամենասրիկան ես դու,
Երբ արդարության ռազմիկ կարգեցիր,
Քեզանից ել մեծ սրիկա մարդուն:

Ինչ ճակատագի~ր, կամ ել ինչ աստված,
Մարդուց հորինված սին մխիթարանք,
Խիղճն է աստվածը և այդ խիղճ ասվածն,
Կամ կա, կամ էլ թեդարձել է պատրանք:

Ինչն է անվճար,-բանականությունն,
Ավելի լավ չէր չունենայի երբեք,
Որ չգիտակցեի իմ ոչնչությունն,
Մեծ տիեզերքում` անափ, անեզերք:

Այն ինչ ձրի էր ինձ վիշտ է բերում,
Եվ այդ մեծ վշտից խամրեց իմ հոգին,
Նա էլ չի երգում էլ չի ծիծաղում,
Բայց երջանկության դիմակն է հագին:
Այն ինչի համար պետք է վճարեմ,
Վճարում եմ ես, բայց շատ բարձր գին,
Երբ կյանքիս համար լրիվ վճարեմ,
Մահը կդառնա նվերս անգին:

«Բանաստեղծություններ»

           ԾՆՈՂԻ ՁԱՅՆԸ

Մի քնքուշ ձայն կա ինձ շատ հարազատ,
Այդ ձայնն աշխարհի հեքիաթն է երգում,
Երգում է չքնաղ, երգում է ազատ,
Երգում է արդար, անարդար երկրում:

Առանց այդ ձայնի, ես կյանքից անջատ,
Կյանքից խռոված մի մարդ եմ դառնում,
Առանց այդ ձայնի կյանքն ունի արատ,
Առանց այդ ձայնի հոգիս է խամրում:

Այդ ձայնի ներքո իմ հոգին ազատ,
Թռչում է դեպ վեր, երկնքում ճախրում,
Այդ քնքուշ ձայնը ինձ շատ հարազատ,
Իմ ամբողջ կյանքում դրախտ է երգ:


Նորից գիշեր է ,նորից լռություն,
Նորից թախիծն է հոգիս պարուրում…

Մեկ օր էլ անցավ կյանքից անցավոր,
Մեկ օր էլ դարձավ սոսկ հուշ հանցավոր,
Արևի տեղը ելավ լուսինը,
Հայտարարելով այդ օրվա գինը:
Իսկ ժամանակը խեղկատակի պես
Աճապարելով վազում է այնպես,
Որ չնկատենք,չորսանք նրան,
Չէ որ թանկ արժե երջանիկ վայրկյանն…
Սակայն ինքս ինձ միշտ հակաճառող,
Եվ երազներս փշրող,խափանող,
Խոհականության հոգին է զարթնում,
Սարկազմով ամեն մի երազ փշրում…
Ստիպում է նայել կյանքի աչքերին,
Ուր տերն է տգետ,բանվորն անգին:
-Սա է մարդկային այն արդարությունն,
Որի մասին դուք շատ եք բարբաջում,
Որի օրենքը ոսկուց է կախված,
Որի պատիվը լրիվ տրորված,
Որի բերանին դեռ արյուն կա տաք,
Բայց ձեռքն է առնում ղասաբի դանակ,
Որի ճառասան քաղաքագետներն,
Դեմագոգներ են,պնակալեզներ,
Որի ամբոխը դա սպունգ է,ապուշ,
Որ քո լավ խոսքը ընդունում է փուշ,
Որի կրոնն է փառասիրական,
Եվ բարեկամը` մի ստոր դավաճան,
Որի արդարն է անգամ նենգանում,
Որ կարողանա ապրել այս դարում,
Իսկ եթե արդար մնա իր հոգին
Կարժանանա չոր,մռայլ այս հողին:
Լավ է հիշիր քո հին սխալները,
Որ շատ հեշտ լուծես գալիք հարցերը.
Մտածիր ինչպես լրացնել օրդ,
Որ միշտ գոհ մնա այդ անկուշտ փորդ,
Թե չէ թախծում ես,կամ էլ երազում,
Երազը կյանքում փոր չի կշտացնում:
Իսկ կյանքը փող է,հաճույք,ուտելիք,
Մի քիչ քաղցր հուշ ու մի քիչ գալիք,
Մի քիչ դառնություն ու մի քիչ բերկրանք,
Աչքդ թարթեցիր,մեկ էլ …չկա կյանք:

Նորից գիշեր է ,նորից լռություն,
Նորից թախիծն է հոգիս պարուրում…

«Բանաստեղխություններ»

ՍՈՒՏԸ
 
Օդից թափանցուն, արևից խնդուն,խավարից դժգույն,
Ստվերի նման մեզնից անպակաս,
Նա ման է գալիս այնտեղ, ուր նրան բնավ չեն սպասում,
Դառնալով ոմանց հացը հանապազ:

Որքան դյուրին է այսօր ստելը…
Փուչիկ ես փչում տալիս մանկանը, որ ուրախանա,
Բայց այն պայթում է… իսկ հույս տածելը…
Չէ որ բերկրանքի հույսով այդ սիրտը պետք է վշտանա:

Սուտը դա ախտ է, յուրաքանչյուրիս սիրտը կեղեքած,
Պաշտպանության շատ դյուրին մի միջոց,
Վախի արգասիք, ոճրագործի սուրբ դիմակ է օծված.
Քաղաքական մեծ գործիչի դարբնոց:

Ինչ փույթ թե մեկի սիրտը վշտանա,
Մյուսի աչքը հանկարծ թացանա,
Արթնանա կամ սեր կամ ատելություն,
Իսկ հետևանքը` հիասթափություն,
Կամ էլ թե վրեժ` արյունռուշտ, դաժան,
Բայց ինչու է այն մեզնից անբաժան:

Ապուշ ամբոխի համար կերակուր,
Որ թափանցում է մարդկային հոգու խորխորատները,
Բորբոսի նման նստում ամենուր
Եվ ախտաժետում ազնվության նուրբ դիմագծերը:

Երանի նրան ում սրտում սուտը դեռ բույն չի դրել,
Ով որ ազատ է այդ մոլությունից,
ՈՒմ առջև սուտը անդունդի նման ճամփան չի կտրել,
Ով դեռ հեռու է կեղտից, բորբոսից:

Սուտը թևեր է տալիս թռչելու,
Եվ այն օգնում է, որ քո նմանին մի կերպ դիմանաս,
Եվ որ վիզ ծռես, վարժվես քծնելուն,
Այլապես ոչ թե վեր կխոյանաս, վար կսլանաս:

Ոմանք ապրում են բորբոսով պատված, դիմակավորված,
Քաղաքագետներ, մեծ քարոզիչներ…բայց <<ՇԱՀ>> ողորմած,
Ինչպիսի դիմակ դու չստեղծեցիր մարդկության համար,
Եվ քանի ճրագ դու լուռ լափեցիր շինելով խավար,
Կարխես խավարի ներկայությունը զգացնել տալով,
Նոր չարիքների ծնունդ տվեցիր ճրագ լափելով:

Ազնվությունը խարխափող մի լույս, սուտը մթություն,
Բայց, ավա~ղ, մութ է մարդկային հոգին…
Ոսկին չի սիրում ոչ ազնիվ մարդկանց, ոչ ազնվություն…
Դժոխքում անգամ լույս կտա ոսկին:

Եվ հոգու նրբին ելևեջները,
Խոր զգացմունքներն այնքան պերճ ու վեհ, դառնում են հանկարծ
Գռեհիկ, պղերգ, երբ որ ստերը
Պարսատիկների նման կոտրում են հոգին վեհապանծ:

Օդից թափանցուն, արևից խնդուն,խավարից դժգույն,
Ստվերի նման մեզնից անպակաս,
Լինելով այստեղ, այնտեղ, ամենուր հանց սև մոգություն,
Դառնում է ոմանց հացը հանապազ:

Երբ որ տխրես, երբ որ տխրի քո հոգին,
Ես միշտ կգամ ու քո վիշտը կկիսեմ,
Կփարատեմ տխրությունդ իմ անգին,
ՈՒ քո հոգու մութ անկյուններն կցրեմ:

Երբ լռության մելամաղձոտ մեղեդին,
Տխուր հուշեր արթնացնի սրտիդ խորքում,
Հիշիր, հուշը երազի ստվերն է սին,
Հուշի համար այս սուտ կյանքում չեն տխրում:

Իսկ երբ հանկարծ ուրախ լինես իմ անգին,
Փույթ չէ թե ինձ դու չհիշես չկանչես,
Բոլորն են քեզ ընկեր ուրախ ժամերին,
Նեղ պահերին ընկերներ քիչ կգտնես:

Իսկ երբ տխրես, իսկ երբ տխրի քո հոգին,
Ես միշտ կգամ ու քո վիշտը կկիսեմ,
Կդառնամ հուր, հոգուդ խավարն կցրեմ,
Միայն երբեք էլ չտխրի քո հոգին:

«Բանաստեղծություններ»

ԼՌՈՒԹՅՈՒՆ

Լռությունն, ահա, խեղդում է հոգիս,
Դարձած չարագույժ խավարն իմ հոգու,
Եվ ծանր բեռ է դրված իմ սրտին,
Եվ սիրտս կարծես պայթել է ուզում:

Շուրջս դառնություն, շուրջս անարգանք,
Պայքարել, ավաղ, չեմ կարող մենակ,
Իմ խնդրանքներին չկա արձագանք,
Կյանքը դարձել է փողի ժամանակ:

Ամենի համար պետք է վճարել,
Կյանքը շուկա է, մարդն առնող-ծախող,
Բայց երբ որ դու էլ ապրանք ես դարձել,
Էլ ինչ առ ու ծախ, էլ ինչ կյանք ու փող:

Այդ մեծ շուկայում, ուր կա ամեն ինչ`
Ապրանք, մեքենա, տուն, առանձնատուն,
Սեր և ստորացում, խնդություն և վիշտ,
Չկա ելք ու մուտք, մահվան դեմ մի թույն:

Երջանկության մի կաթիլի համար,
Մի ծով դառնություն վճարեմ պիտի,
Գոյության պայքար, պայքար անդադար,
Պայքարը համառ, արդյունքը չնչին:

Այո, կյանքն ունի դեռ ճերմակ էջեր,
Բայց սև էջերը շատ են ավելի,
Ողջ կյանքն երջանիկ ես մարդ չեմ տեսել,
Դառնությունը միշտ մեջտեղ է գալիս:

Ծախվում է թե կյանք, թե մահ և թե սեր,
Այն ինչ թվում էր թե անհնար է,
Եվ ժամանակը իր խոսքն է ասել,
Կյանքը անդադար, անիմաստ պար է:

Եվ ինչու սիրեմ, ինչու տառապեմ,
Ինչու շան նման կապեմ ինձ մեկին,
Երբ ազատության ձգտում ես ունեմ,
Ինչու եմ բանտից նայում արևին:

Եվ ինչ է սերը, որ տենչեմ նրան,
Մոր սիրուց բացի չկա ուրիշ սեր,
Սեր անվան տակ կա կիրք անասնական,
Կա սիրո բազում ունայն խոստումներ:

Իսկ զգացմունքը կյանքի լույսն է դա,
Իր բյուր գույներով, բյուր երանգներով,
Մտնում է սիրտդ, որ այն սևանա,
Եվ քո խելքի հետ ապրի կռվելով:

Ինչն է անվճար քո խելքից բացի,
Անգամ խոսելը խողով է դարձել,
Ով վշտիս համար ձրի կլացի,
Ով ձրի տեղը կսկսի օգնել:

Ուր որ նայում եմ անարդարություն,
Անխիղճ, անզգամ իշխաններ պես-պես,
Աշխարհն մեղքերով վաղուց է վխտում,
Եվ ում բողոքեմ, ինչու և ինչպես:

Բնության օրենք, անխախտ ու դաժան,
Դու անաչառ չես, դու նենգ ես ու ստոր,
Թե չար, թե բարի մահվան են արժան,
Թե մանուկ, թե ծեր, անմեղ, մեղավոր:

Եվ արդարություն դու մի բարբաջիր,
Քանզի ամենասրիկան ես դու,
Երբ արդարության ռազմիկ կարգեցիր,
Քեզանից ել մեծ սրիկա մարդուն:

Ինչ ճակատագի~ր, կամ ել ինչ աստված,
Մարդուց հորինված սին մխիթարանք,
Խիղճն է աստվածը և այդ խիղճ ասվածն,
Կամ կա, կամ էլ թեդարձել է պատրանք:

Ինչն է անվճար,-բանականությունն,
Ավելի լավ չէր չունենայի երբեք,
Որ չգիտակցեի իմ ոչնչությունն,
Մեծ տիեզերքում` անափ, անեզերք:

Այն ինչ ձրի էր ինձ վիշտ է բերում,
Եվ այդ մեծ վշտից խամրեց իմ հոգին,
Նա էլ չի երգում էլ չի ծիծաղում,
Բայց երջանկության դիմակն է հագին:
Այն ինչի համար պետք է վճարեմ,
Վճարում եմ ես, բայց շատ բարձր գին,
Երբ կյանքիս համար լրիվ վճարեմ,
Մահը կդառնա նվերս անգին: